Boston Scientific

Boston Scientific Corporation-ը հանդիսանում է վիրաբուժության ոլորտում բժշկական սարքավորումներ (ծախսանյութեր) արտադրող առաջատար ընկերություններից մեկը։
Ներկայացվող սարքավորումները կիրառվում են սրտանոթային վիրաբուժության, նյարդավիրաբուժության, ուռուցքաբանության, էնդոսկոպիայի, ուրոլոգիայի և գինեկոլոգիայի ոլորտներում։
Boston Scientific Corporation-ը քիչ ինվազիվ բժշկական լուծումների առաջատարն է, որն օգնում է ամբողջ աշխարհի մարդկանց ապրել ավելի երկար և առողջ կյանքով։
Boston Scientific-ը իմաստալից նորարարությունների միջոցով ձգտում է  կյանքը փոխել, լուծելով առողջապահության ամենադժվար խնդիրները համագործակցում է առողջապահության ոլորտի մասնագետների հետ, մշակում լուծումներ, որոնք ամենակարևորն են այն մարդկանց համար, ովքեր տառապում են կյանքին սպառնացող հիվանդություններով։
Boston Scientific-ի տեխնոլոգիաները նախատեսված են ախտորոշելու և բուժելու մի շարք  հիվանդություններ, այդ թվում՝

  • Քաղցկեղ
  • Քրոնիկ ցավ
  • Ստամոքս-աղիքային հիվանդություններ
  • Սիրտ-անոթային հիվանդություններ
  • Նյարդաբանական հիվանդություններ
  • Թոքային հիվանդություններ
  • Ուրոլոգիոկան, ուրոգինեկոլոգիական և գինեկոլոգիական հիվանդություններ