DePuySynthes
DePuySynthes-ը լինելով Johnson&Johnson ընկերության օրթոպեդիայի ստորաբաժանում, համարվելով օրթոպեդիայի և վնասվածքաբանության մեջ կիրառվող ապրանքատեսականու համաշխարհային առաջատար, ներկայացնում է լայն տեսականի:
- 1. DePuy Synthes Joint Reconstruction / Խոշոր հոդերի էնդոպրոթեզավորում
Էնդոպրոթեզավորման ոլորտում առաջադեմ տեխնոլոգիական և գործիքային լուծումներով համաշխարհային առաջատար, որն ունի կողային, ազդրի և ուսի հոդերի բուժման համար նախատեսված ապրանքների լայն տեսականի, ինչպես նաև ոսկրային ցեմենտ՝տարբեր աստիճանի մածուցիկությամբ՝ տարբեր ժամանակահատվածներում համապատասխան ամրացումով ։
ա) Կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորում՝ CORAILոտիկ, PINNACLE բաժակ և ներդիր։
բ) Ծնկային հոդի էնդոպրոթեզավորում՝ SIGMA համակարգ։
գ) Ուսային հոդի էնդոպրոթեզավորում՝GLOBAL ADVANTAGE և DELTA Xtend համակարգեր։ - 2. DePuy Synthes Mitek Sports Medicine / Սպորտային բժշկություն
Օրթոպեդիկ սպորտային բժշկության ոլորտում համաշխարհային առաջատար, որի արտադրանքը ներկայացված է սպորտի և ֆիզիկական ակտիվության հետևանքով առաջացած վնասվածքների, փափուկ հյուսվածքների և հոդերի դեգեներատիվ պաթոլոգիաների բուժման համար։
ա) Ծնկային հոդի կապանների վերականգնման համակարգեր՝ Milagro Advance կենսաքայքայվող պտուտակներ, RigidFix և RigidFix Curve առջևի խաչաձև կապանների լայնակի ամրացման համակարգ, Bio-Intrafix տիբիալ ֆիքսման համակարգ։
բ) Ծնկային հոդի վնասվածքի վերականգնման համակարգեր՝ OMNISPAN Մենիսկի վերականգնման համակարգ, COR խճանկարային խոնդրոպլաստիկայի համակարգ։
գ) Ուսային հոդի վնասվածքի վերականգնման համակարգեր՝ Lupine, Gryphon և Gryphon Proknot խարիսխային ֆիքսատորներ, Healix Advance и Healix Advance Knotless ֆիքսատորներ ուսային հոդի կապանների վնասվածքի վերականգնման համար, Milagro կենսաքայքայվող պտուտակներ։
դ)Փոքր հոդերի կապանների վնասվածքների վերականգնման համակարգեր՝ MICRO, MINI, MICROFIX, MINILOK։
ե) Արթրոսկոպիկ միջամտությունների համար նախատեսված սարքավորումներ։ - 3. DePuy Synthes Trauma / Վնասվածքաբանություն
Վերջույթների դեֆորմացիայի և կոտրվածքների վիրաբուժական բուժման համար նախատեսված բժշկական սարքավորումների համաշխարհային առաջատար ընկերություն (պտուտակներ, թիթեղներ, շտիֆտեր և այլ իմպլանտներ)։
ա) Արտոսկրային օստեոսինթեզի համակարգեր ցանկացած հատվածի կոտրվածքների համար (թիթեղներ LCP և VA-LCP):
բ) Ազդրի, սրունքի և ուսի ներոսկրային օստեոսինթեզի համակարգեր (շտիֆտեր Expert, PFNA, Multiloc):
գ) Կենսանյութեր նախատեսված ոսկրային թերությունների փոխարինման համար (chronOS): - 4. DePuy Synthes Spine / Ողնաշարի վիրահատություն
Առաջարկում է ողնաշարի գոտկային, կրծքային և պարանոցային հատվածների հիվանդությունների վիրաբուժական լուծումների լայն շրջանակ (միջողնաշարային սկավառակների դեգեներատիվ փոփոխություններ, սպոնդիլոլիստեզ, ողնաշարի վնասվածքներ և ողերի կոտրվածքներ, ստենոզ, սկոլիոզ, կիֆոզ, լորդոզ, ուռուցք,պսևդոարթրոզ)։
ա) EXPEDIUM 5.5 ողնաշարիտրանսպեդիկուլյարֆիքսմանհամակարգեր (բացվիրահատություն) և VIPER 2 (նվազագույնինվազիվվիրահատություն)։
բ) T-Pal, Concorde Bullet, Oracle, SynСage Evolution միջողային սկավառակի փոխարինման համար ցանցեր։ - 5. DePuy Synthes Power Tools / Էլեկտրական սարքավորումներ
Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բոլոր ուղղությունների համար ներկայացնում է էլեկտրական, մարտկոցային և օդաճնշական էներգիայի մեքենաների, աքսեսուարների և այլ պարագաների լայն տեսականի։
ա) Էլեկտրասարքավորումներ խոշոր հատվածների համար՝ Battery Power Line II, Trauma Recon System ունիվերսալ մարտկոցային համակարգ, Compact Air Drive՝ օդաճնշական համակարգ)։
բ) Էլեկտրասարքավորումներ փոքր հատվածների համար՝ Colibri II ունիվերսալ մարտկոցային համակարգ, Electric Pen Drive & Air Pen Drive՝կոմպակտ բարձր արագությամբ կրիչներ։ - 6. DePuy Synthes CMF / Դեմքի ոսկորների և գանգի վիրաբուժություն
ա) Դեմքի ոսկորների դեֆորմացիայի և կոտրվածքի արտոսկրային ֆիքսման համար իմպլանտներ՝ Matrix Mandible, Matrix Midface, Matrix Orthognatics համակարգեր։
բ) Արտաքին ֆիքսման համակարգեր՝ալվեոլային, տրանսբուկալային և կորագծային դիստրակտորներ, կենսաքայքայվող ներծծվող թիթեղներ՝ Rapid Sorb։