OCD
Ortho Clinical Diagnostics ընկերությունը արտադրում է արյան հետազոտությունների համար նախատեսված լաբորատոր սարքավորումներ և տվյալ սարքավորուների համար ռեագենտներ։ Ընկերությունը ներկայացնում է լաբորատոր երեք ուղղվածություն՝ բիոքիմիական, իմունոքիմիական և իմունոհեմատոլոգիական սարքավորումներ իրենց ռեագենտներով (չոր ռեագենտներ, առանց լուծույթների օգտագործման)։
Ortho Clinical Diagnostics նորարարական լաբորատոր ախտորոշիչ լուծումները՝ թույլ են տալիս վաղ հայտնաբերել և վերահսկել ամենատարածված պաթոլոգիական վիճակները` ապահովելով հուսալի և ճշգրիտ արդյունքներ, նվազեցնելով կրկնակի փորձարկումները, չափման հաճախականությունը և լաբորատոր թափոնների քանակը, ինչպես նաև բարձրացնել արտադրողականությունն ու արդյունավետությունը անալիզատորի միջոցով: Առաջատար տեխնոլոգիաների եզակի հավաքածուով Ortho Clinical Diagnostics-ը առողջապահության ոլորտում համարվում է առաջատարներից ամբողջ աշխարհում: