Boston Scientific
Boston Scientific Corporation-ը հանդիսանում է վիրաբուժության ոլորտում բժշկական սարքավորումներ (ծախսանյութեր) արտադրող առաջատար ընկերություններից մեկը։
Ներկայացվող սարքավորումները կիրառվում են սրտանոթային վիրաբուժության, նյարդավիրաբուժության, ուռուցքաբանության, էնդոսկոպիայի, ուրոլոգիայի և գինեկոլոգիայի ոլորտներում։
Boston Scientific Corporation-ը քիչ ինվազիվ բժշկական լուծումների առաջատարն է, որն օգնում է ամբողջ աշխարհի մարդկանց ապրել ավելի երկար և առողջ կյանքով։
Boston Scientific-ը իմաստալից նորարարությունների միջոցով ձգտում է կյանքը փոխել, լուծելով առողջապահության ամենադժվար խնդիրները համագործակցում է առողջապահության ոլորտի մասնագետների հետ, մշակում լուծումներ, որոնք ամենակարևորն են այն մարդկանց համար, ովքեր տառապում են կյանքին սպառնացող հիվանդություններով։
Boston Scientific-ի տեխնոլոգիաները նախատեսված են ախտորոշելու և բուժելու մի շարք հիվանդություններ, այդ թվում՝
- Քաղցկեղ
- Քրոնիկ ցավ
- Ստամոքս-աղիքային հիվանդություններ
- Սիրտ-անոթային հիվանդություններ
- Նյարդաբանական հիվանդություններ
- Թոքային հիվանդություններ
- Ուրոլոգիոկան, ուրոգինեկոլոգիական և գինեկոլոգիական հիվանդություններ